ՌԴ-ից եկած 54-ամյա տղամարդը հրաժարվել է COVID-19-ի թեստ տալ, սպառնացել է ինքնասպան լինել

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմանում Ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։

Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ղ. Ա.-ն է. նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որ մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ