Էջմիածին քաղաքի բնակիչները փակել են Երևան տանող մայրուղին: Մարդկանց պահանջը լսելու համար նրանց հետ հանդիպման է գնացել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Էջմիածինցիները քաղաքապետին ներկայացրին իրենց պահանջները:
Նրանք պահանջում են, որ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշում կայացրած դատավորը գա ու իրենց պարազաբանում տա, թե ինչու է Գրիգորյանն ազատության մեջ: «Թող իրենց գանձին տանեն այնտեղ, որտեղից եկել է»,- ասացին նրանց: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ դատական համակարգում չեն հասկացել, որ 25 մլն դրամով չի կարելի բաց թողնել հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն:
Դիանա Գասպարյանն ասաց, որ այս բողոքի ձայնն արդեն հաստատ հասել է կառավարություն: «Երբ երեկ երեկոյան նա ազատ արձակվեց, ես արդեն ունեի հստակ տեղեկատվություն, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածին չի մտնելու:
Այսինքն՝ այսպես թե այնպես շրջանցիկ ճանապարհով նա ուղեկցվել է իր ամառանոց: Էջմիածին մտնելու մասին խոսք չկա: Ես վերահաստատում եմ, որ ամեն դեպքում քաղաքացիների կողքին եմ ինչ որոշում էլ իրենք կայացնեն: Դուք ասում եք՝ ուզում եք դատավորը գա ու պարզաբանում տա: Նա չի գա այստեղ, միգուցե մենք գնա՞նք այնտեղ»,- նշեց քաղաքապետը: