«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի հետ կապված մանրամասներ

Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, այն գնահատելով 2 մլն դրամ։

Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։

Նշենք, որ այն առաջին անգամ դատարան մուտք է եղել 2020 թվականի փետրվարի 26-ին ու մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն դատարանն այն վերադարձրել էր՝ գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ եւ 122-րդ հոդվածի դրույթները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ