ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:

Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ