ՌԴ-ում երկու դեղամիջոց դրական արդյունք են տվել կորոնավիրուսի բուժման հարցում

Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը տեղեկացրել է, որ կա երկու դեղամիջոց, որոնք նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ին։

Աղբյուրի փոխանցմամբ տնօրենը նշել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո:

«Հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա»,- ընդգծել է Մակսյուտովը։

Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն իրականացնել՝ նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց հայտնաբերելու նպատակով:

Հետազոտությունները կավարտվեն ապրիլի 10-ին: Մասնագետի խոսքով՝ թեստավորման երկրորդ փուլը կավարտվի մինչև ապրիլի 30-ը:

Տեղեկացնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7497 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5181-ը՝ Մոսկվայում, 58 մարդ մահացել է, 494-ն՝ ապաքինվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ