Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օրերս նշանակված Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայկ Ալումյանը։

«Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ, պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է։ Նաև Արշակ Կարապետյանը եղել է այդ թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել, բայց ես կարող եմ միայն ենթադրել, որ երբեմնն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում,այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակում անձը որոշակի վարքագիծ կդրսևորի իրեն տալիս են որոշակի արտոնություններ, հատկապես այն գործերում, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից մեկն է, բայց հակառակն էլ դժվար կլինի ինձ համոզել»,-ասաց փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ