Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Գերմանացի բժիշկ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին անդամ Վոլֆգանգ Վոդարգը, որ հայտնի է բժշկագիտական տարածված տեսակետների նկատմամբ քննադատական մոտեցումներով, կասկածի տակ է առել նոր կորոնավիրուսի վտանգավորությունն ու առողջապահության ոլորտի եւ քաղաքական գործիչների քայլերի ազնվությունը, ինչպես նաեւ վարակի շուրջ ստեղծված քաղաքական որոշումների, արտակարգ դրությամբ երկրները փակելու անհրաժեշտությունը։

Սոցիալական ցանցի իր հարթակում գիտնականը տեղադրել է մի շարք տեսանյութեր, որոնցում խոսում է նոր կորոնավիրուսի բնույթի մասին, հիմնավորում իր դիրքորոշումը, որ այս վարակի շուրջ աղմուկն անհարկի մեծ է, վարակից բխող հավանական վտանգը՝ ուռճացված:

10 տարի առաջ, երբ բժշկական հանրությունը H1N1 գրիպի դեմ էր պայքարում, նա կոչ էր արել հետաքննել դեղագործական ընկերությունների ազդեցությունն այդ գործընթացի վրա: Իսկ երբ սկսեց տարածվել այդ նույն «խոզի գրիպը», նա հայտարարեց՝ դա մի մեծ կեղծիք է, որ դեղագործական ընկերություններին հնարավորություն է տալու գերշահույթներ ստանալ պատվաստանյութի վաճառքից:

Հիմա գիտնականն ասում է. «Սկզբում ես մտածում էի, որ այս հարայհրոցը շուտով կանցնի, բայց դա աճեց այնքան, որ հիմա առավել մանրամասն անդրադարձի կարիք ունի: Ես բժիշկ եմ եւ բաժին եմ ղեկավարել՝ մշտադիտարկման իմ անձնական մեթոդիկայով հետազոտելով սուր շնչառական վարակների տարածումը: Եվ ամեն տարի ես դիտարկում էի, թե ինչքան մարդ է հիվանդանում 150 հազար մարդու հաշվարկով: Ամեն տարի աշխարհում մենք վարակների նոր տարատեսակներ ենք ունենում, քանի որ դրանք փոփոխվելու հատկություն ունեն: Եթե այդ վարակները ընկնեն մեր օրգանիզմ նաեւ եկող տարի, ապա մեր իմունային համակարգը կճանաչի դրանք, եւ մենք այլեւս չենք հիվանդանա: Վարակներն ուղղակի չեն կարող տարածվել, իսկ նրանք տարածվել են ուզում: Հենց դրա համար էլ նրանք ամեն տարի փոփոխվում են»:

Նյութի մանրամասները՝ այստեղ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ