Հատուկ նոր ոստիկանապետի համար․ Սիսիանում ՄԻԼՊԵՏԻ ԺՊ-ն երեք քաղաքացու է ծեծել

Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում ոստիկանությունը ( մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների նրանցից մեկի ծնոտը ջարդել են։

Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։
Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։
Զբաղվեք այս խնդրով։

Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։
Ափսոս՝ Սիսիանում չեմ…
Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ։

Հատուկ նոր ոստիկանապետի համար։Սիսիանում ոստիկանությունը ( մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն…

Posted by Srbuhy Grigoryan on Tuesday, April 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ