ՀՀ գլխավորդատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։