Արցախում կորոնավիրուսով վարակված անձը տեղափոխվել է Հայաստան․ նա 60 տարեկանից բարձր է

Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։

Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ