Ռուսաստանից Հայաստան կուղարկվի երկու ինքնաթիռ օգնություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Ռուսական երկու ինքնաթիռ Հայաստան կբերեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական անհրաժեշտ պարագաներ»,- նշվում է հայտարարության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայաստանը Ռուսաստանից որպես օգնություն արդեն ստացել է 3 հազար թեստ։
Այս մասին հայտնում է Sputnik Армения-ն: