Աշոտյանն ու մյուսները թող սպասեն․ միգուցե Սերժ Սարգսյանը հանձնաժողովում ասի այն, ինչ ֆիլմում արտացոլված չէ․․․

Այսօր մեր գրասենյակը ստացել է հեռախոսազանք Սերժ Սարգսյանի աշխատակազմի կողմից, որտեղ իրենք ճշտում էին, թե ինչպես փոխանցեն իրենց համապատասխան գրությունը՝ էլեկտրոնային փոստով, թե գրավոր: Այս մասին  նշեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգյանին հանձնաժողով հրավիրելուն:

«Ես փոխանցեցի, որ երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է: Ես սպասում եմ պաշտոնական պատասխանին: Մենք պատրաստ ենք պարոն Սարգսյանի հետ մեր աշխատանքը արդյունավետ կազմակերպելուն»,-ասաց նա:

Հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը գա ու հարցերին պատասխանի, սակայն յուրի Խաչատուրովը մերժել է հրավերը, ունենալո՞ւ ենք ամբողջական պատկեր ապրիլյան պատերազմի հանգամանքների առումով, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ամեն դեպքում՝, այսօրվա դրությամբ, ապրիլյան պատերազմի հետ կապված ամենատեղեկացված կառույցը հանդիսանում է մեր քննիչ հանձնաժողովը և ՊՆ-ն՝ իր համապատասխան կառույցներով: Բայց քանի որ տեղեկատվությունը մեզ հետաքրքրող մասով ՊՆ-ն փոխանցել է մեզ, այսօր փաստացի մենք ենք տնօրինում այն տեղեկատվությունը, որի հիման վրա պետք է կազմենք եզրակացություն»:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ