«Մնացե’ք տանը, որ ամռանը գաք Սևան»․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

Ես, Սևանը ու մեր թռչունները բոլորիդ առողջություն ենք մաղթում…

Հ..Գ֊Սևանը ջղայնացած էր, բայց ինքն էլ է խնդրում, որ տանը մնաք։
Հ.Գ.֊Մնացե’ք տանը, որ ամռանը գաք Սևան

Հավելենք, որ նախորդ տարի հուլիսի 1-ին  Սևանա լճի հանրային լողափերը բացվեցին: Կառավարության որոշումով հաստատված այդ տարածքում կա 8 հանրային լողափ և 3 հանրային լողափ, որ առանձնացրել է Սևան ազգային պարկը:

Ընդհանուր առմամբ կա 11 հանրային լողափ, որից 3-ում ծառայություններ են մատուցվում և բոլորն անվճար՝ ավտոկայանատեղի, բուժսպասարկում, փրկարար ծառայություն, սպորտային և մանկական խաղահրապարակներ, հանդերձարաններ, լողաթախտեր:

Բացառություն է կազմում սննդի ծառայությունը

Ես, Սևանը ու մեր թռչունները բոլորիդ առողջություն ենք մաղթում…Հ..Գ֊Սևանը ջղայնացած էր, բայց ինքն էլ է խնդրում, որ տանը մնաք։Հ.Գ.֊Մնացե'ք տանը, որ ամռանը գաք Սևան😉

Posted by Gnel Sanosyan on Tuesday, April 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ