Արդյոք այս տարի կնշվի «Վերջին զանգը». Պարզաբանում է փոխնախարարը

«Այս պահին քննարկում ենք հավանական սցենարներ, թե ինչպես կշարունակենք իրականացնել ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած բոլոր քայլերը: Մեր լավատեսական մոտեցումն այն է, որ մենք կկարողանանք ունենալ ուսումնական գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս տարբերակներին:

Կարծում եմ` առաջիկայում արդեն հստակ կլինի: Սակայն ուզում եմ բոլորին հիշեցնել, որ վերջին տարիներին էլ նախարարության քաղաքականությունն այնպիսին է եղել, որ «Վերջին զանգը» ոչ թե արտաքին ճոխությունն է, ցուցադրական բաներն են, այլ` մեր հոգեվիճակը:

Կարծում եմ` այս տարի «Վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն»,-պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այս տարի կնշվի «Վերջին զանգը», ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ