Արարատ գյուղական համայնքի անապահով ընտանիքների բաժանվել են մթերքով ծանրոցներ

Որոշ անհատներ, կազմակերպություններ ներկայիս արտակարգ իրավիճակների պայմաններում, գնահատելով սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և ռիսկային խմբերում գտնվող անձանց, միայնակ կենսաթոշակառուների ընտանիքներում ստեղծված իրավիճակը, շարունակում են ցուցաբերել ամենատարբեր օգնություններ։

Ներկայացնում ենք անցած մեկ շաբաթվա ամփոփ տեղեկատվություն՝ մարզում բաշխված օգնությունների վերաբերյալ։

Արարատ գյուղական համայնքի 140 անապահով ընտանիքների «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից բաժանվել են ծանրոցներ՝ յուրաքանչյուրը հետևյալ պարունակությամբ՝ 2 տուփ խտացրած կաթ, 3 կգ մակարոն, 2 տուփ սուրճ, 2 լ բուսական յուղ, 1 կգ ոսպ, 2 կգ ալյուր, 1 տուփ թեյ, 2 կգ շաքարավազ, 800 գր ձավար, 1,5 կգ բրինձ, 1 հատ մսի պահածո։

Նույն ընկերության կողմից Արարատի քաղաքապետարանին է հանձնվել 195 փաթեթ։ Տրված օգնությունն, ըստ նպաստառուների ցուցակի, բաժանվել է 195 ընտանիքների։ Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 3 տուփ մակարոն, 2 կգ ալյուր, մսի պահածո, 2 կգ շաքարավազ, 2 տուփ ոսպ, 1 տուփ հաճար, 2 տուփ բրինձ, 2 հատ սուրճ, 1 տուփ թեյ, 2 հատ խտացրած կաթ։

Մարզի տարբեր համայնքների քաղաքացիներին օգնություն է ուղարկել նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը։ ՀԿ-ն մարզում օգնություն է տրամադրել տարեցների տնային խնամք և «Փոքրիկ իշխան» երեխաների ցերեկային կենտրոն ծրագրերում ընդգրկված շահառուներին՝ 112 փաթեթ։ Փաթեթներում եղել են առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաներ։ Կազմակերպության աջակցությունը շարունակական է լինելու։

Արտաշատի ավագանու անդամներ Վարդան Խաչատրյանի, Սուրեն Ասատրյանի, գործարար Համլետ Թարվերդյանի, «Օրին ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Քոչարյանի և «Ֆարմ-մակ» ՍՊԸ-ի տնօրեն Կարապետ Մարգարյանի աջակցությամբ էլ՝ օգնության փաթեթներ են ստացել Արտաշատի՝ ծանր կացության մեջ հայտնված 40 ընտանիքներ։ Փաթեթներում եղել են՝ 1 կգ հնդկաձավար, 1 կգ մակարոն, 1 կգ բրինձ, 2 հատ հավի բուդ, 1 հատ ալյուր, 1 հատ ձեթ, 1 հատ յուղ, 5 հատ ձու, 1 կգ շաքարավազ, 1 հատ օճառ։

❗️Որոշ անհատներ, կազմակերպություններ ներկայիս արտակարգ իրավիճակների պայմաններում, գնահատելով սոցիալապես անապահով,…

Posted by ՀՀ Արարատի մարզպետարան on Monday, April 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ