Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչների հետ, որոնք մարզպետարանին են հանձնել եռաչափ տպիչով իրենց պատրաստած 80 պաշտպանիչ դիմավահան՝ մարզի բուժաշխատողներին հանձնելու համար։
Հանդիպման մասին հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով։
👨💻🔗«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ և…
Posted by ՀՀ Արարատի մարզպետարան on Monday, April 6, 2020