«Ունենք թոքաբորբ ունեցող 146 հոգի, 35-ի վիճակը ծանր է, 8 հոգու վիճակը՝ ծայրահեղ ծանր»․ Արսեն Թորոսյան

Երեկ ամբողջ օրը ունեցել ենք կորոնավիրուսի հաստատված 11 նոր դեպք, ինչը ինքնին իհարկե դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի մենք շարունակենք միջոցառումները՝ պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցածր ցուցանիշների և երբեք հակառակը չմտածենք, որ ամեն ինչ արդեն ետևում է և մենք կարող ենք չանհանգստանալ տարածման մասին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե համեմատենք նախորդ օրերի թվերի հետ, մենք շաբաթ օրը ունեինք 52, ուրբաթ օրը` 34, 73, 92: Իհարկե այս թվերի մեծությունը նաև այլ հանգամանքով է պայմանավորված:

Օրինակ 92 թիվը երբ մենք ունեցանք այդ թվի գոնե կեսից ավելին մեզ հայտնի մարդիկ էին՝ մի մասը նույնիսկ արդեն վաղուց մեկուսացված, հետևաբար նրանք վտանգ չէին ներկայացնում: Թիվը ինքնին կարևոր է, բայց կարևոր է նաև հանգամանքը»,- ասաց Թորոսյանը»:

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին 06.04.2020թ.

Posted by Arsen Torosyan on Monday, April 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ