«Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ». Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշմանը:

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը և կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին:

Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը և վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»:

Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, և ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը:

Էջմածինցիները փակել են Երեւան-Էջմիածին ճանապարհը

Posted by NEWS.am on Friday, December 21, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ