Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ երկու օր են առաջարկել Սարգսյանին՝ ապրիլի 13-ը և 16-ը, ընտրությունը թողնելով նրան:
Քոչարյանը նշել է, որ պաշտոնական գրություն է ուղարկել երրորդ նախագահին, գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանից ստացել է հաստատում, որ հրավերն ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովը պատասխան դեռ չի ստացել:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2016 թվականին ծավալված պատերազմական գործողությունների հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվել է Ազգային ժողովում 2019 թվականի մայիսի 31-ին՝ վեց ամիս ժամկետով, հետագայում հանձնաժողովի գործունեությունը երկարացվեց ևս վեց ամսով: