ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հանրապետությունում հնարավոր ցրտահարությունների մասին:
«Ուշադրություն, հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ.
Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։
Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՎՏԱՅԻՆ և ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԿԱ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱպրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և…
Posted by Gagik Surenyan on Monday, April 6, 2020