Քաղաքապետարանի աշխատակիցը կորոնավիրուսով է վարակվել՝ սիրեցյալին ընկերակցելու համար

Բեռլինում քաղաքապետարանի աշխատակից  Շտեֆան Ֆոն Դասսելը ասել է, որ մնացել է կորոնավիրուսով վարակված ընկերուհու մոտ, որպեսզի վերջինս միայնակ չտխրի, և ինքն էլ վարակվել է նույն հիվանդությամբ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Միտտե շրջանի ղեկավարը պատմել է, որ  սիրեցյալը վերդարձել է Շվեյցարիայից 2 շաբաթ առաջ։ Նա  վատառողջ է եղել և դիմել է բժշկի: Ախտորոշել են կորոնավիրուս և ուղարկել տուն՝ բուժվելու:

Քանի որ Դասելն ու սիրեցյալը համատեղ կյանք են վարում, Դասելը որոշել է  մնալ տանը, որպեսզի կինը միայնակ չլինի: Դասսելը հատուկ  պաշտպանիչ միջոցներ չի օգտագործել, քանի որ վստահ է եղել, որ միևնույն է՝ վարակվելու է: Ավելին՝  նա մտադրվել է հիվանդանալ, որպեսզի  շուտ լավանա: 3 օր անց շհայտնվել են առաջին նախանշանները՝  չոր հազ, ջերմություն, գլխացավ և դժվարաշնչություն:

«Ես հիմա  լուրջ եմ վերաբերվում հիվանդությանը, հասկանում եմ, որ շատերի համար այն կարող է մահացու լինել»,- ասել է Դասսելը:

Քաղաքական գործիչն աշխատում է տնից, աշխատակիցների հետ կապը պահում է հեռախոսով և էլեկտրոնային փոստով:

Հիշեցնենք՝  կորոնավիրուսը փոխանցվում է  օդակաթիլային ճանապարհով, այն աննշան կաթիլների միջոցով, որոնք դուրս են գալիս  հիվանդի քթից  և բերանից՝ հազի և փռշտոցի ժամանակ, մնում տաբեր առարկաների վրա: ԱՀԿ-ը հորդորում է հիվանդներից ավելի քան 1 մետր  հեռավորություն պահպանել, կանոնավոր և հաճախակի լվացվել, 70 տոկոսանոց սպիրտով ախտահանել ձեռքերն ու մակերեսները, ձեռքերով չհպվել դեմքին, աչքերին և քթին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ