Տղամարդը խախտել է հայտարարված կարանտինը թփի հագուստով

Մեծ Բրիտանիայի Սթիվենջ քաղաքի բնակիչներ Մեդլին Մեյ-Դևիսը և Նիկոլաս Մյուրեյը նկարահանել են իրենց հարևանին, որն օրվա ընթացքում խախտել է կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված կարանտինը։

Հետաքրքիրն այն է, որ հարևանը աննկատ մնալու համար վերածվել էր թփի: Տեսանյութը հրապարակվել է TikTok-ում:

Համացանցում հայտնված կադրերում երևում է, ինչպես է տղամարդը փորձում աննկատ անցնել և «միաձուլվել» տեղանքին: Նա ծառերի կողքին է նստում, ապա արագ անցնում է փողոցը և պառկում է խոտերին:

Հավանաբար, տղամարդը ինչ-որ կարևոր տեղ էր շտապում կամ պարզապես ձանձրացել էր տանը:

Համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ տեսանյութը բեմադրված է, մյուսները կարծում են, որ հարևանը նախկինում ծառայել է հատուկ նշանակության ջոկատում և այսկերպ փորձել է վերհիշել կերպարանափոխման վարպետությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ