Կորոնավիրուսից բուժված բազմազավակ հայրը ստիպել է բժիշկներին արտասվել


ԱՄՆ Օհայո նահանգից Նիք Բրաունը, վարակվելով COVID-19- ով, ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն բժիշկները նրան օգնել են ապաքինվել, հայտնում է Корреспондент-ը:

Բժիշկները բուժել են երեք երեխաների 38-ամյա հորը, և նրան հուզիչ հաղորդագրություններ են գրել վերականդանացման բաժանմունքի ապակու վրա: Ըստ Նիք Բրաունի՝ դա իսկապես օգնել է իրեն հավատալ իր ուժերին:

Դուրս գրվելուց առաջ Նիքը հիվանդանոցի աշխատակիցների համար նույն ապակու վրա գրառում է թողել:

«Ես տեսել եմ, թե դուք ինչպես եք քրտնաջան աշխատում և փորձում եք բուժել ինձ և ուրիշներին: Ես, հավանաբար, երբեք հնարավորություն չեմ ունենա նույն կերպ պատասխանելու ձեզ, ցույց տալու նույն խնամքն ու աջակցությունը, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, իմ կարծիքով դուք իսկական ռոք աստղ եք», – գրել է Նիք Բրաունը:

Նրա հաղորդագրությունը ստիպել է որոշ բժիշկների արտասվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ