Լսիր իմ ձայնը , մնա՛ տանը և կոտրի՛ր վարակի շղթան․․․ Խնդրում եմ ՝ մնա՛ս տանը

Մի տնից չենք՝ մի օրի ենք: Հենց այս պատգամն էլ առաջնորդում և ոգևորում է մեզ, մենք բոլորս հավասար ենք և բոլորիս առաքելությունն այժմ մեկն է: Եվ կարևոր չէ, թե ինչ լեզվով կամ լեզվի որ մի բարբառով ենք մենք խոսում, կարևորը մեր ընկալումն ու միասնական վարքագիծն է իրադարձային ու որոշիչ պահերին:

Այժմ մենք տանն ենք և կոչ ենք անում բոլորին կիսել տանը մնալու իրենց տեսակետը: Հիմա ճիշտ ժամանակն է սովորել հեռավար աշխատանքն ու տեխնոլոգինաների միջոցով ժամանակն ու ռեսուրսները խնայելու և ապագայում ավելի հեշտ ու արդյունավետ ապրելու բանաձևը մշակելու համար:

Ահա լավագույն առիթը ինչ-որ բան սովորելու, ընտանիքի անդամների հետ ավելի ջերմ մթնոլորտում հաղորդակցվելու և հանրային առողջությանը չվնասելու համար: Մնա տանը և կարդա, մնա տանը և սովորիր, մնա տանը և սովորեցրու, մնա տանը և կիսվիր տանը լինելու հաջողության քո գրավականով, մնա տանը՝ էներգիայով լի ու սպասումով, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ և յուրաքանչյուր անգամ տանը մնալու կոչը մեզ կբերի մոտալուտ հաղթանակ և ազատություն ամենուր:

Հիմա մենք՝ բոլորս ավելի ենք կարևորում և գնահատում ազատությունը հանուն որի պիտի կայացնենք միասնական որոշում՝ մնալով տանը:

Այս կոչին է միացել նաև Արարատի մարզի Նշավանի միջնակարգ դպրոցի աշակերտները․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ