Արտակարգ իրավիճակը, որն ապրում է համայն մարդկութունը, արտակարգ է դարձրել նաև Սուրբ Պետրոսի տաճարում կայացած Ծաղկազարդի տոնի ծիսակատարութունը, որն ամեն տարի հանդիսավոր կերպով կատարվում էր ձիթենիների և արմավենիներիի ճյուղերով զարդարված Սուրբ Պետրոսի հրապարաում բազմահազար հավատացյալների ներկայությամբ, այսօր կատարվեց առանց հավատացյալների։
Այսօր՝ Ծաղկազարդի տոնին Սուրբ Պետրոսի հրապարակը դատարկ մնաց, մինչ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Հիսուսի Երուսաղեմ մտնելու տոնի Սուրբ Պատարագը մատեց։ Սակայն ուղիղ հեռարձակմամբ պատարագը հեռարձակվեց և հասանելի դարձավ աշխարհի հավատացյալներին։