Բողոքի ակցիա Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ, Էջմիածնեցիները փակել են քաղաքի ճանապարհը

Էջմիածին քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման։

Լարված իրավիճակ է ստեղծվել, քաղաքացիները նշում են՝ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինելու ազատության մեջ եւ այս ակցիաները շարունակելու են այնքան, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանքը։

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից: Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց. «Շատ լավ»: Այլ հարցերի նա չպատասխանեց, նստեց մեքենան և հեռացավ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ