Մասնագետները կանխատեսում են զանգվածային ճարպակալում՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ֆիզիկական ակտիվության նվազման պատճառով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Փորձագետները համակարծիք են, որ մեկուսացման մեջ ավելորդ քաշ ձեռք բերելուց խուսափելը հնարավոր է միայն պահպանելով օրվա ճիշտ ռեժիմ, հավասարակշռված դիետա և կանոնավոր ֆիզիկական գործունեություն: Այնուամենայնիվ, նրանք դժգոհում են, որ ոչ բոլորը գումար ունեն որակյալ ապրանքներ գնելու համար, և դա կարող է հանգեցնել ճարպային սննդի չարաշահման: