Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ, որ բոլոր հայերի երազանքները կկատարվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թ.: Քիչ առաջ՝ Հանրապետության հրապարակում վառվեցին Հանրապետության գխավոր տոնածառի լույսերը:
Ինչպես հայտնի է` այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ արթահերթ նիստում ավագանու որոշմամբ Երևան համայնքին է նվիրաբերվել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 032 000 (ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով:
Ի դեպ, որոշման մեջ նշված գումարից հաշվանցվելու է ավելացված արժեքի հարկը: Փաստացի, տոնածառը՝ լուսաշղթաներով, խաղալիքներով ու մոնտաժման աշխատանքներով հանդերձ, համայնքին արժեցել է 70, 810 հազար դրամ:
Իսկ մինչ այդ Երևանի բնակիչներն ահազանգում են քաղաում օրեր շարունակ կուտակված աղբի մասին:
Մասնավորապես Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը:
Դավթաշեն վարչական շրջան ֊ի սիրելի աշխատակազմ, կխնդրեի զբաղվել այս հարցով։
Սա 4-րդ թաղամասի երաժշտական դպրոցի կողքն ա ու, ընդ որում, արդեն տևական ժամանակ ա։ Հերիք չի աղբամանը վառված ա, ավերված, աղբը էնքան լիքն ա, որ անցնել չի լինում կողքով։
Բնակիչներն ահազանգել են, սակայն ոչ մի արձագանք։
Խնդրում եմ այս հարցին ուշադրություն դարձնել։
Դավթաշենը միշտ աչքի է ընկել իր մաքրությամբ ու կոկետությամբ, թող շարունակվի այդպես։
Դավթաշեն վարչական շրջան ֊ի սիրելի աշխատակազմ, կխնդրեի զբաղվել այս հարցով։Սա 4-րդ թաղամասի երաժշտական դպրոցի կողքն ա ու,…
Posted by Գայա Խաչատրյան on Friday, December 21, 2018