Ծնվել է 1979թ. մայիսի 6-ին, Երևանում: Բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանի քույրն է: Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1996-2001թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում:
1996թ. մասնակցել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին, որից հետո զբաղվել է մոդելային գործունեությամբ: Համագործակցել է «Շարմ» ընկերության հետ: Նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» (2010թ.) գեղարվեստական ֆիլմում: