«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջը հրապարակել է իր աշխատակիցների լուսանկարները և նշել, որ իրենք պատրաստվում են վաղվան։
Ավելի վաղ ԲԿ-ն հայտնել էր, որ վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:
«Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե’ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան առանձին մասնաշենքերում են գտնվում և շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին…»։
Posted by Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ on Thursday, April 2, 2020