«Կորոնավիրուս կոչվող էս արհավիրքի դեմ, էս համաճարակի դեմ կա պայքարի ընդամենը 1 միջոց, դա … ». Տարոն Չախոյան


«Կա պայքարի ընդամենը 1 միջոց և անգամ ամենազարգացած երկրներն են գնում էդ ճանապարհով,,,» այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Կորոնավիրուս կոչվող էս արհավիրքի դեմ, որով բռնկված է գրեթե ողջ աշխարհը, բուժման մեթոդ որպես այդպիսին այսօր չկա:

Արդեն իսկ էական չէ, էս վիրուսը ստեղծվել է ինչ-որ լաբորատորիայում, թե բնածին է… ունենք այն ինչ ունենք…

էս համաճարակի դեմ կա պայքարրի ընդամենը 1 միջոց և անգամ ամենազարգացած երկրներն են գնում էդ ճանապարհով` ՝ դա մեկուսացումն է:

Միակ ելքը մեկուսացման ճանապարհով վիրուսի հետագա տարածումը կանխարգելելն է ու վարակված անձանց արագ ապաքինումը:

Դեռ երեկ համացանցում հայտնվեցին կադրեր Մարզահամերգային համալիրից: Հա… սարսափեցնող կադրեր էին, առաջիններից էի, ով քննադատեց էդ լուսանկարների հրապարակումը, ինքս վաղուց տեղյակ էի դա մասին, բայց չէի բարձրաձայնում, դե ամեն բան չէ, որ պետք է հանրայնացնել:

Գոնե հրապարակվելուց հետո էդ լուսանկարները թող սթափութան կոչ լինեն…

Էդ լուսանկարները մի բանի մասին էին վկայում, կառավարությունը հնարավորինս նախապատրաստվում է… բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ Մարզահամերգային համալիրը որպես մի մեծ հոսպիտալ սկսի շահագործվել… ու դա կախված է մեզնից:

Գիտեմ, ծանր օրեր ենք ապրում, շատերը հայտնվել են բավականին ծանր կացության մեջ, սոցիալական խնդիրները շատ են, բազմաթիվ… բայց այլ ելք չկա…

  • — Չես ուզու՞մ հայտնվես համալիրում՝ մնա տանը
  • — Չես ուզու՞մ վարակվես՝ մնա տանը
  • — Չես ուզու՞մ վարակես՝ մնա տանը
  • — Ուզու՞մ ես երեխադ առողջ լինի՝ մնա տանը
  • — Ուզու՞մ ես հարազատներդ չվարակվեն` մնա տանը
  • — Ուզու՞մ ես հարազատներիդ չվարակես` մնա տանը
  • — Չես ուզու՞մ երեխայիդ քեզնից կտրեն՝ մնա տանը
  • — Չես ուզու՞մ ուրիշների կյանքը խլես՝ մնա տանը
  • — Ու վերջապես, ապրել ես ուզու՞մ ՝ մնա տանը

Ու մի բան լավ իմացեք, ինչքան էլ էս արտակարգ դրությունը սրտներովս չէ, սա անհրաժեշտություն է ու չկա այլ ճանապարհ։

Իսկ եթե ուզում եք էս արտակարգ դրությունը շուտ ավարտվի, միակ ճանապարհը մեկուսանալն է ու չկա այլ ճանապարհ։

Կորոնավիրուս կոչվող էս արհավիրքի դեմ, որով բռնկված է գրեթե ողջ աշխարհը, բուժման մեթոդ որպես այդպիսին այսօր չկա:Արդեն…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, April 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ