«Մնացեք տանը, որ համալիրը դատարկ մնա…բեսեդկում նարդի քցելը ֆիզիոլոգիական երրորդ անհրաժեշտությունը չէ». Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մնացեք տանը, որ համալիրը դատարկ մնա։
Ո՞նց միջին վիճակագրական իգիթին բացատրես, որ

  • ա. Ինքը եթե չի վախենում հիվանդանալուց, դա աշխարհի համար շատ երրորդական բան է
  • բ. Որ կարեւորը էն չի, որ դու իգիթ ես ու չես վախենում, այլ որ դու նաեւ ուրիշին կարող ես վարակել, որը իգիթ չի, այլ, օրինակ մայրդ ա կամ հայրդ
  • գ. Որ սա հնարած հիվանդություն չէ, որ հասարակ գրիպ չի
  • դ. Որ տանը մնա, եթե ինքը հասարակությանը պետք չէ այ պահին, որպես բժիշկ, հացթուխ, առաքիչ, հրշեջ եւ այլ կարեւոր մարդիկ
  • ե. որ բեսեդկում նարդի քցելը ֆիզիոլոգիական երրորդ անհրաժեշտությունը չէ

Մնացեք տանը, որ համալիրը դատարկ մնա։Ո՞նց միջին վիճակագրական իգիթին բացատրես, որա. Ինքը եթե չի վախենում հիվանդանալուց,…

Posted by Samvel Martirosyan on Tuesday, March 31, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ