Որքան գումար է այս պահին փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 01.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3128:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 571 -ի։ Մարտի 31-ի տվյալների համեմատ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել է 39-ով։

Ապաքինվել է 31 պացիենտ։ 537 մարդ փաստացի բուժում է ստանում։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Անցկացված 2704 թեստի պատասխան եղել է բացասական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ