Ֆիլիպինցին կարանտինի ընթացքում չարաճճի որդուն տանը պահելու համար նրան «սարսափելի» սանրվածք է արել

Ֆիլիպինների կառավարությունը, հետևելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող մյուս պետությունների օրինակին, բնակչությանը տանը մնալու խիստ կարգադրություն է տվել: Սակայն բոլորը չէ, որ հետևում են կարգադրությանն ու տանն են մնում:

Օրինակ՝ մի ֆիլիպինցի տղամարդ անընդհատ բակ փախչող չարաճճի որդուն տանը պահելու նպատակով որոշել է նրան այնպիսի սանրվածք անել, որ երեխան ամաչի փողոց դուրս գալ:

Արտասովոր սանրվածքով լացող տղայի լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում՝ հավաքելով հազարավոր մեկնաբանություններ: Ավելի քան 60 000 մարդ կիսվել է դրանցով։ Մեկնաբանողների մի մասի կարծիքով՝ երեխայի անվտանգության մասին մտածելը ճիշտ է, սակայն այս դեպքում հայրն ակնհայտ չափն անցել է:

Լուսանկարներում երևում է, որ հայրը գլխի մեջտեղի մասն ամբողջովին սափրել է:

Նշվում է, որ լուսանկարները համացանցում հրապարակել է տղայի ավագ քույրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ