Արարատի մարզպետարանը ներկայացրել է հաշվետվություն նվիրատվությունների վերաբերյալ

Արարատի մարզպետարանը հաշվետվություն է ներկայացրել  Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ։

«2020թ․ մարտի 16-ից մինչ օրս Արարատի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերին (պարենային և ոչ պարենային ապրանքներ) կազմակերպությունների, տարբեր քաղաքացիների կողմից տրամադրվել է օգնություն։

Այսպիսով՝

«Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Արարատ քաղաքի սոցիալապես խոցելի 13 ընտանիքների տրամադրվել է ալյուր, հավի ձու, նրբերշիկ, բրինձ, հնդկաձավար, մակարոն, շաքարավազ, ոսպ, բուսական յուղ, խտացրած կաթ, մսի պահածո, կարտոֆիլ, սոխ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից։

Գործարար Արայիկ Գրիգորյանի կողմից Արարատ քաղաքի նպաստառու 197 ընտանիքների բաժանվել է ընդհանուր 197 լիտր սպիրտ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԲԿ-ի Արտաշատի համայնքային կենտրոնը Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բաց հասարակություն» հիմանդրամի ֆինանսավորմամբ սննդի փաթեթներ է տրամադրել արտաշատցի 111 շահառուների: Փաթեթներում եղել են ալյուր, շաքարավազ, կարտոֆիլ, սոխ, մսի պահածո, նրբերշիկ, խտացրած կաթ, մակարոն, ոսպ, բրինձ և այլն։ Փաթեթները բաժանվել են համայնքապետարանի տրամադրած տրանսպորտային միջոցով՝ իրենց մոտ հաշվառված կամավորների օգնությամբ:

Մասիսի քաղաքապետարանը մասիսցի Վարդան Ցոլակյանի կողմից օգնության կարգով ստացել է կարագ, ալյուր, յուղ, կաթ, հյութ, եգիպտացորեն, ոլոռ, տոմատ, ձեթ, աղ, թուղթ, անձեռոցիկ, թաց անձեռոցիկ, ալկոգել, խմորիչ, բրինձ, կլոր բրինձ, սիսեռ, մակարոն, մսի պահածո, վարունգ։ Փաթեթները բաժանվել է 70 շահառուի, մնում է բաժանել 30 անձի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ