Նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

Երեկ ուշ գիշեր ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն էր տարածել, որ մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Հայտարարության մեջ նաեւ նշված է

ր, որ դադարեցվում է հասարակական տրանսպորտի շահագործումը: Մարդկանց մեծ մասն առավոտ արթնանալուն պես խուճապի մեջ էր, թե ինչ է անելու եւ ինչպես է աշխատանքի հասնելու: Մինչդեռ պարետի այս նոր սահմանափակումներն ու մասնավորապես հանրային տրանսպորտի մասին որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի երկուսից: Այսօր հանրային տրանսպորտը կաշխատի մինչեւ գիշեր՝ ժամը 00:00-ն:

Եվ բացի սա, համացացում ակտիվ քննարկվում են գերբեռնված ավտոբուսների լուսանկարներ: Որոշ օգտատերեր գրում են, որ պարետի կարգադրությունն անտեսվել է, եւ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները նախկինի նման լիքն են, ինչը արգելվել էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո:
ՀՀ ոստիկանությունից ճշտեցինք, թե պարետի կարգադրությունից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխող քանի դեպք է արձանագրվել, եւ վերահսկման համար ինչ քայլեր է նախատեսում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ պարետի որոշումից հետո հանրային տրանսպորտի 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ