Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա:
Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե իրավապահներին և թե Արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել:
Բացառիկ կադրեր ազատ արձակված Մանվել Գրիգորյանից
Posted by Teststart on Friday, December 21, 2018