« Կեցցե՚ս, Հայկ Մարության». Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքով, և քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել։

Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից. խնայվել է մոտ 600 միլիոն դրամ:

Միջոցառմանը հաջորդեց հրավառությունը և շարունակվեց նախատոնական համերգը:

Իսկ քչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ