AraratNews.am-ի տեղեկություններով սիրված երգիչ, հաղորդավար Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության:
Մեզ հետ զրույցում երգիչը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:
«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասաց երգիչը:
Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ ուղղությամբ տեղակայված զորամաս է մեկնելու, Արամ MP3-ն ասաց, որ դեռ տեղյակ չէ: Մեր մյուս հարցին, թե շարունակելու է զբաղվել իր մասնագիտական՝ հանրային գործունեությամբ, Արամ MP3-ը նշեց, որ հավանաբար կհասցնի զբաղվել նաև իր աշխատանքով: