Ինչպես վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Հանրապետության հրապարակում երեխաների հետ միասին վառեց գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ հետ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։

35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ