Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: Գրավի չափը սահմանվել է 25 միլիոն դրամ:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի 25 միլիոն գրավով ազատելու միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: