Հանրապետության հրապարակի շքեղ հրավառությունը

Ամանորին հրաշքներ են կատարվում, մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես ամեն տարի՝ 2018թ-ի ամանորին նույնպես երազանք պահեցի, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց: Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում»,-ասաց նա:


Հայկ Մարությանը նշեց, որ այս երազանքը բոլորով միասին ի կատար ածեցին այս հրապարակում: «Մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, և ամբողջ աշխարհը զարմացած և հիացած հետևում էր մեզ: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջև, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»,-ասաց նա և նշեց, որ հրապարակի  լույսերի հետ կվառվեն նաև բոլորի  հույսերը:

«Այդ հույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թ-ին և մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետը իր դստեր հետ բեմականացված միջոցառմանը բանալիով վառեց գլխավոր տոնածառի և հրապարակի լույսերը:

Նշենք նաև, որ հանդիսավոր արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ