Լիլիթ Հովհաննիսյանը մինչև 2002 թ. սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թ. ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։
Երգի ասպարեզում Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։
Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա» : Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։
Երգչուհուն բաժին հասավ «Գրան Պրի»-ն` վաստակելով միայն ամենաբարձր` «7»գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը։
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը «Թշնամուս չեմ ցանկանա»