Հանրապետության հրապարակում անցկացվող ամանորյա համերգ-ներկայացման ընթացքում հանդիսավոր կերպով վառվեցին գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշել էր` Երևան համայնքը որպես նվիրատվություն է ընդունում տոնածառը, որը գնվել է Երևան 2800 մշակութային հիմնադրամի գումարներով։ Հայտարարվել էր, որ տոնածառի գնման համար հատկացվել է 85 մլն դրամ։
«Եղևնին արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերի հավաքածուն արժի 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ»,- ավագանու նիստի ժամանակ ասել էր քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը նաև նշել էր, որ տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ։
Երևանում միացնում են գլխավոր տոնածառի լույսերը
Երևանում միացրեցին գլխավոր տոնածառի լույսերը
Posted by Azatutyun TV on Friday, December 21, 2018