Հանրապետության հրապարակում այսօր ժամը 19։30-ին տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության, միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», — ասված է հաղորդագրությունում։