Կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ՝ պարզելու ջրամբարում ձկների զանգվածային անկման պատճառը

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սևաբերդի ջրամբարում ահռելի քանակությամբ սատկած ձկներ են։

Տեսանյութը դիտեք ստորև.

Սա էսօրվա նկարած ա։ Սեւաբերդի ջրամբար։ բնապահպանները եւ իրավապահները պետքա պարզեն, սա ինչի արդյունք ա։

Posted by Տիգրան Առաքելյան on Thursday, March 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ