ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Վառվում են գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ ժամը 19:30-ին:

«Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:  Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:

Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների  երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ