Զորամասերում անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ:

Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ:

Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ