Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը միանում է մեկուսացվածներին պահելու գործին

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ. այս մասին հայտարարություն է տարածել «Նաիրի» հանգստյան տան Ֆեյսբուքի էջը։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարության՝ մարտի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, ուստի նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ։

Վարչապետը նշել էր, որ այդ պացիենտները պետք է հյուրանոցներում տեղավորվեն, հաշվի առնելով այն, որ ներկայումս հյուրանոցների մեծ մասը դատարկ է։ ՀՀ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ այդ խնդիրը լուծելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ