«Այսօր որոշեցի մի բան սարքել, որ երեխեքս ուտեն…». Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ կինս որպես բժշկուհի շարունակում է գնալ աշխատանքի, տղերքիս հետ միասին տանն եմ։
Ավելորդ է ասել, որ մարդա մի սենյակ է օկուպացրել հեռավար դասերի համար, իսկ լիցքավորման սարքերը եւ տան wi-fi -ը ինձ հասնում են բացառապես մնացորդային սկզբունքով։

Այսօր որոշեցի մի բան սարքել, որ երեխեքս ուտեն, մինչեւ մայրը գործից գա։ Դե ձվածեղ սարքել գիտեմ։ Կեղտոտելով լիքը աման-չաման, ապականելով գազօջախը, վառելով մատերս, տանը ծուխ եւ բաստուրմի հոտ գցելով, վերջապես սեղան գցեցի ու հպարտորեն կանչեցի տղերքիս հաց ուտելու։

Հոռետեսորեն նայելով թավայի մեջ սեղանին դրված պատրաստուկիս, բայց հանձնվելով քաղցի զգացումներին, տղերքս սկսեցին ճաշել։

Մեկ էլ Գոռս Գեւիս ասում է. — Գեւ, կեր ու պապայի սարքածին անուն չկպցնես, թե չէ մի շաբաթ լրիվ սոված կմնանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ